22/02/2021
2021 թվականի փետրվարի 20-21-ին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ տեղի ունեցավ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատաժողովն Աղվերանում` «ՀՀ-ում պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և արդի մարտահրավերները» թեմայով:
Պրոբացիայի ծառայության մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ հանդիպմանը ներկա գտնվեցին դատավորներ, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչպես նաև իրավաբաններ և փորձագետներ:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ազատ քննարկել համակարգային խնդիրները, բարձրացնել մի շարք հուզող հարցեր, փոխանակվել մտքերով և քայլեր ձեռնարկել համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացման նպատակով: