03/03/2021
2021 թվականի մարտի 3-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը մասնակցել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության՝ 2020 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում արձանագրվեց, որ 2020 թվականի հաշվետու ժամանակահատվածում կատարման համար նախատեսված է եղել 52 միջոցառում, որից ամբողջությամբ կատարվել է 29-ը, մեծամասամբ կատարվել են 9 միջոցառումներ, 12 միջոցառում կատարվել է մասնակի և երկուսը կատարված չէ՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով և ընդգծվել է որ շարունակվելու է հետևողական աշխատանք տարվել ձեռք բերված արդյունքները պահպանելու, միջոցառումների ամբողջական կատարումն ապահովելու ուղղությամբ։
Սկզբնաղբյուր՝ https://www.moj.am/article/2889