«Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Իջևանի մասնաճյուղը Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի հետ համագործակցության շրջանակներում թվով 16 շահառուի, որոնց ընտանիքները գտնվում են նյութապես անապահով վիճակում և ունեն անչափահաս երեխաներ, տրամադրել է հումանիտար աջակցություն: