31/03/2021
2021 թվականի փետրվար ամսից ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունում կազմակերպվել է <<Վարսավիրական հմտություններ>> պրակտիկ դասընթաց, որի նպատակն է  վերջիններիս ուսուցանել կանացի և տղամարդու մազերի խնամք, կտրվածք, սանրվածքների ձևավորում և մոդելավորում, ինչպես նաև հաճախորդների հետ շփվելու և աշխատելու հիմունքներ:
Դասընթացն ուղղված է Պրոբացիայի ծառայության շահառուների արդյունավետ վերասոցիալականացմանը և նրանց վերաինտեգրմանը հասարակությունում: