24/03/2021
2021 թվականի մարտի 24-ին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում կազմակերպվել է Արդյունավետ հաղորդակցման հմտություններ դասընթաց-քննարկում, որին մասնակցել են 8 շահառու: Դասընթացի նպատակներից էր վերջիններիս մոտ ձևավորել աշխատանքային հարցազրույցին ներկայանալու հմտություններ, ինքնակենսագրություն կազմելու և աշխատանք փնտրելու հմտություններ։ Քննարկում է կազմակերպվել <<Աշխատանքը և նրա կարևորությունը մարդու կյանքում>> թեմայով:
Դասընթացին դերային խաղի միջոցով անդրադարձ է կատարվել գործատու-աշխատող փոխհարաբերություններին։ Շահառուները հանդես են եկել գործատուի և աշխատողի դերերում, կազմել ինքնակենսագրություն: