19/04/2021
Վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների իրականացման շրջանակներում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային  մարմնում հաշվառված թվով 4 շահառուներ ներկա գտնվեցին Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը կազմակերպված ռեժիսոր Կամո Հունանյանի «Ժամանակն է» գեղարվեստական  ֆիլմի ցուցադրմանը: Շահառուներն հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը և շնորհակալություն հայտնեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին՝ իրենց նման հնարավորություն ընձեռնելու համար։