16/04/2021
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում 2021 թվականի ապրիլի 16-ին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 9 շահառուներ այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան: ճանաչողական այցի ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու թանգարանի հիմնադրման պատմությանը, բանաստեղծի գրական բեղմնավոր գործունեությանը, ձեռագրերին, փաստաթղթերին ինչպես նաև անձնական իրերին, լուսանկարներին և այլ նմուշներին: