26/04/2021
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2021 թվականի ապրիլի 25-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու և Արագածոտնի մարզային մարմինների աշխատակիցները մասնակցել են համահայկական ծառատունկին: Պրոբացիայի աշխատակիցների կողմից միջոցառման ընթացքում տնկվեցին շուրջ 350-400 ծառ՝ ներդրում ունենալով նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում: