Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի եվ Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի համագործակցությունը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակում
Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի և Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի համագործակցության արդյունքում 2020-2021 թվականների ընթացքում պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված 6 շահառու ուղղորդվել են նշված կենտրոն: 2020 թվականի ընթացքում թվով 3 շահառու ընդունվել է աշխատանքի, 2021 թվականին՝ 1 շահառու: Պրոբացիայի Տավուշի մարզային մարմնում հաշվառված 1 շահառու ընդգրկվել է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում: Իսկ ևս մեկ շահառու հետ իրականացվել է խորհրդատվություն՝ առաջիկայում նույն ծրագրում ընդգրկվելու նպատակով: