Կարևորելով Պրոբացիայի շահառուների զբաղվածությանն ուղղված վերասոցիալականացման ծրագրերի իրականացումը և վերջիններիս զբաղվածության և սոցիալական վիճակի բարելավման հանգամանքները, Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցների ջանքերով, մարմնում հաշվառված թվով երկու շահառու տեղավորվել են աշխատանքի: Շահառուներից մեկը ընդունվել է շինարարական կազմապերպությունում, որպես պահակ, իսկ մյուսը աշխատում է արտադրամասում որպես բանվոր: