15/06/2021
Նկատի ունենալով հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ հոգեբաններ և սոցիալական ծառայողներ պատրաստելու՝ «Ուրարտու» համալսարանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև բարձր գնահատելով Համալսարանի կողմից պատրաստակամությունը Պրոբացիայի ծառայության համար ապահովելու գիտական, ուսումնական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներում փորձի կիրառումը և պրոբացիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված  դասընթացների կազմակերպումը՝
2021 թվականի հունիսի 15-ին Պրոբացիայի ծառայությունը՝ ի դեմս Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի և Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը, ի դեմս՝ Համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի կարևոր դրույթներից են՝
 1. Համալսարանի կողմից պրոբացիայի շահառուների համար վերասոցիալականացման և վերականգնողական միջոցառումների իրականացում՝ կլինիկական հոգեբանության միջոցների ներդրմամբ,
2. Պրոբացիայի ծառայության տարաբնույթ խնդիրների վերաբերյալ տեսական-գիտական ուսումնասիրությունների իրականացում և խորհրդատվական եզրակացությունների տրամադրում,
3. Համալսարանի դասախոսական կազմի կողմից Պրոբացիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում,
4. Համալսարանի հոգեբանական կլինիկայի միջոցով Պրոբացիայի շահառուներին հոգեբանական օգնության տրամադրում և այլն: