06/07/2021
Պրոբացիայի ծառայության և «Իրավական նախաձեռնությունների  կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում հուլիսի 6-ից  մեկնարկել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է խթանել պրոբացիայի կին շահառուների տնտեսական կայունությունը՝ զարգացնելով վերջիններիս մասնագիտական հմտությունները և բարելավելով նրանց նյութական բարեկեցությունը: Այդ նպատակով կազմակերպվում  է  մատնահարդարման, վարսահարդարման և բիզնես հմտությունների զարգացման դասընթացներ, որտեղ ներգրավված են 10 կին շահառուներ, իսկ դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն մատնահարդարման և վարսահարդարման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ: