13/07/2021
ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում հուլիսի 12-ից  մեկնարկել ենք  «Կյանքը փոխվում է կրթությամբ» ծրագիրն, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Պրոբացիայի ծառայության շահառուների համար հասցեական վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը նպաստելը՝ ներքոնշյալ խնդիրների իրագործման արդյունքում․
  • Շահառուների և հնարավոր գործատուների պրոֆիլավորում, ինչի արդյունքում կպարզվեն շահառուների հնարավորությունների և մոտիվացիաների համընկնումն աշխատաշուկայի առաջարկի հետ,
  • Միջին մասնագիտական, արհեստագործական, կրթական հաստատությունների քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա արձանագրել և վերլուծել նրանց հնարավոր ներգրավվածությունը պրոբացիայի ծառայության ոլորտում և ներկայացնել համընդհանուր Զեկույց՝ ուղենշելով շահառուների, հնարավոր գործատուների և մասնագիտական կրթություն ապահովող կառույցների համագործակցության եզրերը և խաչվող կետերը,
  • Կազմակերպել շահառուների կարիքահեն մասնագիտական վերապատրաստման պիլոտային դասընթաց։