14/07/2021
2021 թվականի հուլիսի 14-ին Պրոբացիայի ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում կողմերը համատեղում են իրենց կարողությունները պրոբացիայի ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Կողմերը միջոցներ կձեռնարկեն ապահովելու պրոբացիայի անչափահաս և կին շահառուների կարիքների բավարարման համար համապատասխան աշխատանքների իրականացմանը, կզարգացնեն Պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը:
Հավելենք, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2021 թվականի հուլիսի 6-ից նախաձեռնել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: