23/07/2021
Պրոբացիայի ծառայությունը համագործակցելով մի շարք հասարակական կազմակերպությունների հետ հնարավորություն է ունենում լայնացնել վերասոցիալականացման ծրագրերի շրջանակը: Այս անգամ համագործակցությունը վերաբերում էր պրոբացիայի շահառուներին իրավական և սոցիալական աջակցությանը: Պրոբացիայի շահառուների իրավագիտակցության բարձրացման, սոցիալական կարիքների գնահատման և աջակցման նպատակով Պրոբացիայի ծառայություն հյուրընկալվեցին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ սոցիալական աշխատող՝ Արփինե Անտոնյանը և իրավաբան՝ Սուրեն Բաղրամյանը, ովքեր ներկայացրեցին «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը, ինչպես նաև, առհասարակ կազմակերպության գործունեությունը: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործում է ավելի քան 30 տարի։ Կազմակերպությունն աշխատում է ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման իրավիճակում գտնվող անձանց, տարեցների հետ և տրամադրում է սոցիալական, իրավաբանական, առողջապահական և հոգեբանական անվճար աջակցություն։ Կազմակերպությունն իր գործելաոճով մեծ ներդրում ունի ավելի կենսունակ հասարակություն ունենալու գործում:
Հանդիպումը կազմակերպվեց Երևանի քաղաքային մարմնի թիվ 20 պրոբացիայի շահառուների համար, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները և դրանց կարգավորման համար ստացան համապատասխան իրավական և սոցիալական խորհրդատվություն: