2021 թվականի հուլիսի 27-ին Երևանի քաղաքային մարմնում հաշվառված 4 շահառուներ այցելեցին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Շահառուներին ներկայացվեց թանգարանի հիմնադրի և առաջին տնօրեն Հովհաննես Շարամբեյանի, ինչպես նաև թանգարանի գործունեության մասին: Թանգարանը ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։
Շահառուները մեծ բավականություն ստացան թանգարանի այցելությունից: