Սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված 14 պրոբացիայի շահառուներ մասնակցեցին Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում անցկացրած պատարագին, որը նվիրված էր Արցախյան 44 օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակին։ Եկեղեցու հոգևոր առաջնորդը աղոթեց երկրի բարօրության և անվտանգության համար, ինչպես նաև երախտագիտության խոսք ուղղեց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորներին։