28/09/2021
Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի և Հայ Առաքելական եկեղեցու սերտ համագործակցության արդյունքում, մասնավորապես Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ հերթական անգամ կազմակերպվեց բարեգործական միջոցառում: Միջոցառման նպատակը՝ մարմնում հաշվառված թվով 7 սոցիալապես անապահով և բազմազավակ շահառուների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելն էր: Ընտանիքներին տրամադրվեց սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր, ինչը մեծ սիրով և երախտագիտությամբ ընդունվեց վերջիններիս կողմից:
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանն իր  օրհնական խոսքն ուղղեց ընտանիքներին:
Նման միջոցառումները եկեղեցու կողմից կրում են շարունակական բնույթ: Պրոբացիայի ծառայությունը խորին շնորհակալություն է հայտնում  Հայ Առաքելական եկեղեցուն՝ Պրոբացիայի շահառուներին նման աջակցություն ցուցաբերելու համար: