04/10/2021
Հոկտեմբերի 2-ին և 3-ին Աղվերանում «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ պրոբացիայի ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացը: Դասընթացը վարում էին ԵԽ ազգային փորձագետներ Արշակ Գասպարյանը և Հասմիկ Հարությունյանը:
Դասընթացը վերաբերում էր պրոբացիայի շահառուների հետ աշխատանքային դաշինքի ստեղծմանը և իրավախախտի պրոսոցիալական մոդելավորմանը: Պրոբացիայի ծառայողները դերային խաղի միջոցով ծանոթացան շահառուների հետ տարվող հարցազրույցի վարման հիմնական առանձնահատկություններին և հմտություններին: Քննարկվեց մոտիվացնող հարցազրույցի ութ փուլերի կարևորության մասին և փոփոխության ցիկլի թեմայով իրականացվեց գործնական օրինակի ուսումնասիրություն: