19/10/2021

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակցի նախաձեռնությամբ և Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին մարմնում հաշվառված մեկ շահառուի բնակության վայր այցելության ընթացքում վեր հանած կարիքների արդյունքում Պրոբացիայի շահառուն ընդգրկվել է 2021 թվականի չորրորդ եռամսյակի հրատապ օգնություն ստացող ընտանիքների կազմում:  Սպիտակի սոցիալական համագործակցության խորհրդի անդամ «Փեթակ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից վերջինիս տրամադրվել է հագուստ, հիգիենայի պարագաներ և սնունդ, ինչպես նաև հաշվառվել է կենտրոնում, որպես աշխատանք փնտրող գործազուրկ:

Սույն վերասոցիալականացման միջոցառման նպատակն է վեր հանել շահառուի սոցիալական կարիքները՝ ընգրկելով սոցիալական աջակցության ծրագրերում: