Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառու 22.10.2021թ.-ին ներկա գտնվեցին Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը կազմակերպված Ժան Բատիստ Մոլիերի «Տարտյուֆ» թատերական ներկայացմանը:
Մշակութային միջոցառմանը պրոբացիայի շահառուների ներկայությունն ապահովվել էԵղեգնաձոր քաղաքի մշակույթի տան տնօրեն՝ տիկին Լիանա Զոհրաբյանը՝ պրոբացիայի շահառուներին մշակութային ծրագրերում ընդգրկելու, մշակութային արժեքների նկատմամբ արժեհամակարգ ձևավորելու, հասարակության թատերասեր զանգվածի հետ շփումներ ստեղծելու նպատակով։
Պրոբացիայի ծառայությունն իր շնորհակալությունն է հայտնում Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տան տնօրինությանը համագործակցելու համար: