08/02/2022

ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 31-Լ հրամանով հաստատվել և կիրառվում են պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների քրեածին կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքները:
Այսուհետ, Ծառայության մասնագետները հնարավորություն կունենան գնահատել և վերհանել պրոբացիայի շահառուների քրեածին կարիքները: Հաշվի առնելով կատարած հանցանքը և անձի սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը, անհատականացման սկզբունքով մշակվում է յուրաքանչյուր շահառուի ուղղման, վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր: