21/02/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 շահառու 2022 թվականի փետրվարի 20-ին, վերասոցիալականացման միջոցառումների իրականացման շրջանակում, այցելեցին Եղեգնաձորի  Սուրբ Աստվածածին  եկեղեցի: Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ  Տեր Հովհաննեսը զրույց ունեցավ շահառուների հետ, պատասխանեց շահառուներին հետաքրքրող հոգևոր թեմաներին վերաբերող հարցերին: 
Սույն միջոցառումը իրականացվել է  շահառուների հոգևոր արժեհամակարգի ձևավորման և հասարակությունում վերաինտեգրման նպատակով: