22/02/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակցի նախաձեռնությամբ և «Էմմա Փարսադանյան» անհատ ձեռներեցի աջակցությամբ մարմնում հաշվառված շահառուների բնակության վայր այցելության ընթացքում վեր հանած կարիքների արդյունքում չորս շահառուների ընտանիքներին սույն թվականի փետրվարի 22-ին հատկացվել են պարենային փաթեթներ:
Շնորհակալություն ենք հայտնում «Էմմա Փարսադանյան» ԱՁ-ին մարդասիրական վերաբերմունքի համար: