Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «ԻՆԹՐԱ» հոգեբանական ակումբ հասարակական կազմակերպության միջև 2022 թվականի մարտի 23-ին կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակը կայանում է երկկողմ փոխգործակցության միջոցով Պրոբացիայի ծառայությունում հաշվառված կին և անչափահաս շահառուների համար իրականացնել վերասոցիալականացման ծրագրեր, կազմակերպել հոգեբանական, ուսումնակրթական բնույթի խորհրդակցություններ, հանդիպումներ և սեմինարներ։