31/03/2022
 ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված  4 շահառու 2022 թվականի մարտի 30-ին վերասոցիալականացման շրջանակներում այցելել են Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որտեղ նրանք ծանոթացել են հնագիտական և ազգագրական իրերի, կիրառական և գրաֆիկական արվեստի նմուշների, Հ․ Այվազովսկու, Վ․ Սուրենյանցի, Մ․ Սարյանի և այլոց աշխատանքներին: