07/04/2022
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ծրագրի համակարգող Նինո Գոբրոնիձեին և ԵԽ գրասենյակում ծրագրի ղեկավարներ Արման Պողոսյանին և Դիանա Ղազարյանին։ 
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը կարևորել է ծրագրի ընթացքում ունեցած ձեռքբերումները և քննարել հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվորպայի խորհրդի ներկայացուցիչներին  համագործակցության համար` կարևորելով ծրագրի արդյունավետությունը և վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է եղել նաև պրոբացիայի ոլորտի բարեփոխումների հետագա ծրագրերի և միջոցառումների իրականացմանը: