ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 շահառու վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում 2022 թվականի ապրիլի 17-ին այցելեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին Եկեղեցի և մասնակցեցին Սուրբ Զատկի տոնին նվիրված Սուրբ Պատարագին:
Պատարագից հետո շահառուները զրուցեցին եկեղեցու հոգևոր սպասավորի հետ: Զրույցի ընթացքում ուշադրություն հրավիրվեց հարության տոնի խորհրդին, ինչպես նաև անդրադարձ եղավ առօրյա կյանքում քրիստոնեական արժեքներով առաջնորդվելու կարևորությանը: