22/04/2022

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի աջակցությամբ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունում ավարտվեց չորսամսյա «Համակարգչային հմտություններ» դասընթացը։ 2022 թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը շնորհավորեցին մասնակիցներին նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու կապակցությամբ և հանձնեցին ավարտական վկայականներ։
Շահառուները ևս հայտնեցին իրենց շնորհակալական խոսքը նման  հնարավորություն ընձեռելու համար։