30/04/2022
2022 թվականի ապրիլի 30-ին հայտարարված «Համապետական շաբաթօրյակ»-ին իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 12 շահառու: Մարզի տարբեր համայնքներում վերջիններս մասնակցեցին տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներին, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությանը հատկացված Սևան քաղաքի  «Երազանքների  Այգու» տարածքում: