02/05/2022
2022 թվականի մայիսի 2-ին մեկնարկեց հայ-վրացական չորրորդ իրավական համաժողովը, որտեղ  ներկա գտնվեցին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը:
Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն և ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Համաժողովի մասնակիցները տեղեկացվեցին Վրաստանում ներդրված նորարարական մոտեցումների, բացասական վարքագիծ դրսևորող անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունների, դատապարտյալների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի և միջոցառումների, ինչպես նաև պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացման մասին: