29/04/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի և «Մենք թմրանյութերի դեմ» հասարակական կազմակերպության միջև կնքված  համագործակցության հուշագրի շրջանակում,   2022 թվականի ապրիլի 29-ին  «ԳԻՐՔ ԸՆԴ ՔՈ» գրադարան-սրճարանում, ՀՀ  ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված 9 /ինը/ շահառու մասնակցեցին ‹‹Մենք թմրանյութերի դեմ›› հասարարական կազմակերպության կողմից կազմակերպված ‹‹Կախվածությունների հաղթահարում›› թեմայով դասընթացին, որի ընթացքում քննարկվեց «թմրամիջոցների նկատմամբ կախվածությունը և դրա առաջացմանը նպաստող հանգամանքները, թմրամիջոցից այլևս քիմիական կախվածություն չունեցող անձի վարքագիծը, կախվածությունը հաղթահարելու ռազմավարությունը›› և այլն:
Հատկանշական է, որ դասընթացի մասնակիցներից 4 /չորս/ շահառու ներկայացել են ընտանիքի անդամների հետ:
Դասընթացը ավարտվել է ‹‹մաքուր ձեռքեր›› թեստային աշխատանքով, որից հետո շահառուների մի մասը ցանկություն են հայտնել հետագայում մասնակցել վերոհիշյալ ՀԿ-ի կողմից իրականացվող անհատական թերապիաներին: Հաշվի առնելով շահառուների պատրաստակամությունը, նմանօրինակ դասընթացները կրելու են շարունակական բնույթ: