19/05/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցների կողմից սույն թվականի մայիսի 18-ին կազմակերպվեց ուխտագնացություն Ախթալայի Սուրբ Աստվածածին վանական համալիր, որին մասնակցում էին մարզային մարմնի Թումանյանի տարածաշրջանում հաշվառման մեջ գտնվող 3 շահառու։ Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը ողջունելով նման միջոցառումները՝ ուխտավորներին ներկայացրեց վանական համալիրի պատմությունը, անդրադարձ կատարեց եկեղեցու դերին և նշանակությանը անձի ձևավորման և աշխարհընկալման գործում։ Հորդորեց հաճախակի այցելել եկեղեցի և մասնակցել պատարագների,   շահառուներին նվիրեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Պատարագացույց տեղեկագրեր, իսկ աշխատակիցներին իր իսկ հեղինակած Ախթալայի վանական համալիրի մասին պատմող գրքեր։ Միջոցառումը կրում էր հոգևոր և մշակութային արժեքների ճանաչողական և արժևորման բնույթ։