23/05/2022
2022 թվականի մայիսի 20-21-ին Հելսինկյան ասոցիացիան մեկնարկեց Հայաստանում Պրոբացիայի ոլորտի հիմնախնդիրների ու բացերի քննարկմանն ուղղված ամփոփիչ աշխատաժողովը, որին ներկա էին Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, դատաիրավական համակարգի և այլ պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում խոսվեց Պրոբացիայի ծառայության նպատակների և գործունեության մարտահրավերների մասին, ընդգծվեց Պրոբացիայի ծառայության և այլ պետական և ոչ պետական մարմինների միջև համագործակցության կարևորությունը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվեցին կատարված աշխատանքները, ձեռք բերված նվաճումներն ու մարտահրավերները:
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի նպատակն է վեր հանել Ծառայության արդյունավետ գործունեությունը խաթարող բացերը և թերությունները, ստացված արդյունքների հիման վրա արձանագրել Ծառայությունը խոչընդոտող հիմնական գործոնները և առաջարկել առաջնահերթ բարեփոխումների ուղղություններ: