Ընտանեկան բռնության կանխարգելում
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
- Ընտանեկան բռնության վերաբերյալ միֆերը և իրականությունըէ՝ համեմատական վերլուծության արդյունքների ներկայացում
- Ըտանեկան բռնությունը Հայաստանում. մշակույթային առանձնահատկությունների և
- կարծրատիպերի վերհանում
- Ընտանեկան բռնարարքների դրդապատճառների բացահայտում
- Բռնության հետևանքների վերաբերյալ համապատասխան պատկերացումների և վերաբերմունքի ձևավորում
- Ընտանեկան բռնության հետևանքները երեխաների վրա, տրավմայի ազդեցությունը. ֆիզիկական ու հոգեբանական դրսևորումներ
- Դասընթացի ամփոփում և արդյունքների արձանագրում
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է շահառուների մոտ ձևավորել ընտանեկան բռնության միֆերը և իրականությունը, բռնության հետևանքների վերաբերյալ պատկերացումները, ձևավորել համապատասխան վերաբերմունք, ինչպես նաև բացահայտել բռնարարքների խորքային դրրդապատճառները։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
- Ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների գնահատում
- Ընտանեկան բռնության միֆերի և փաստերի վերաբերյալ պատկերացումների ձևավորում և հիմնական կարծրատիպերի վերհանում
- Բռնության բացասական հետևանքների նկատմամբ վերաբերմունքի և դիրքորոշումների ձևավորում
- Ընտանեկան բռնարարքների դրդապատճառների բացահայտման վերաբերյալ գիտելիքների տրամադրում
- Հույզերի կառավարման վերաբերյալ գիտելիքների տրամադրում, հույզերի ինքնակարգավորման վերաբերյալ տեխնիկաների յուրացում
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է ընտանեկան բռնության միֆերի և փաստերի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, ընտանեկան բռնության վերաբերյալ դիրքորոշումները, բռնության հետևանքների վերաբերյալ պատկերացումները։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում է համապատասխան դերային խաղերի սյուժետների և մասնակցության հերթականությունը, ինչպես նաև դերերի բաշխման առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։
Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համապատասխան արդյունքների արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա հստակ պատկերացում ունենալ ընտանեկան բռնության միֆերի և փաստերի բերաբերյալ, հստակ դիրքորոշում և վերաբերունք կունենա բռնության բացասական հետևանքների վերաբերյալ, կտիրապետի բռնարարքների դրդապատճառների բացահայտման մեխանիզմներին, ինչպես նաև հույզերի կառավարման և ինքնակարգավորման տեխնիկաներին։