Ընտանեկան բռնության կանխարգելում /հույզերի կառավարում/
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Դասընթացը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
- Դասընթացի նպատակի և կառուցվածքի ներկայացում, խմբի ձևավորում,խմբային դինամիկայի ստեղծում
- Անձի հոգեկանի կառուցվածքը, դրսևորման ձևերը և կապը
- Ընտանիքի դերը անձի ձևավորման և սոցիալականացման գործընթացում
- Հույզերի և զգացմունքների ճանաչում
- Արդյունավետ հաղորդակցում, հաղորդակցման տեսակները, հույզերիարտահայտումը հաղորդակցման մեջ, հաղորդակցման խոչընդոտները, հաղթահարման մեխանիզմները
- Զայրույթ, տեսակներ, պատճառներ, հետևանքներ, սեռատարիքային առանձնահատկություններ:Ագրեսիա և ցասում, դրսևորման պատճառները, հետևանքները
- Անձի սոցիալիզացիան և զայրույթը: Սոցիալական դերերի, անձնային որակների, ինքնագնահատականի վերաբերյալ ադեկվատ պատկերացման ստեղծում և զարգացում
- Զայրույթը մտերիմ անձանց հետ հարաբերություններում, զայրույթը և ընտանիքը։
- Ընտանիքում երեխան՝ որպես զայրույթի թիրախ
- Ագրեսիա և ինքնագրեսիա, ինքնավնասումների կանխարգելում
- Ի՞նչ է բռնությունը, բռնության տեսակները և հետևանքները: Բռնությունն ընտանիքում
- Ալկոհոլի,թմրանյութերի ևկախվածությունների ազդեցությունը անձի հուզակամային ոլորտի և միջանձնային հարաբերությունների վրա
- Զայրույթի կառավարման հմտությունների ձևավորում և մեթոդիկաների տրամադրում
- Բարոյահոգեբանական արժեքներըև անձի վարքը. մտքերի, գաղափարների ու պատկերացումների ազդեցությունը անձի վարքի վրա
- Միտք-Հույզ-Վարք սխեմայի ներկայացում:
- Ինչպես կառավարել վարքը ՄՀՎ սխեմայի միջոցով
- Սթրեսը և մեր օրգանիզմը, սթրեսիտեսակները, հետևանքները, ազդեցությունը մարդու վարքի և գործունեության վրա:Սթրես և զայրույթ
- Սթրեսի հաղթահարման ռեսուրսները և մեթոդները
- Կոնֆլիկտների ձևավորման հիմնական հոգեբանական գործոնները, կոնֆլիկտների տեսակները
- Կոնֆլիկտների լուծման ուղիները կոնստրուկտիվ լուծումներ, կոնֆլիկտի նկատմամբ դիրքորոշումների փոփոխություն
- Դասընթացի ամփոփում
Դասընթացի նպատակը, խնդիրները
Դասընթացի ծրագրի հիմնական նպատակն է շահառուի մոտ ձևավորել և զարգացնել հույզերի կառավարման հիմնական մեխանիզմները ։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
- Հույզերի և զգացմունքների ճանաչում
- Զայրույթի կառավարման հմտությունների ձևավորում
- Սթրեսի հաղթահարման ռեսուրսների և մեթոդների մասին գիտելիքի յուրացում
- Կոնֆլիկտների լուծման ուղիները կոնստրուկտիվ լուծումներ, կոնֆլիկտի նկատմամբ դիրքորոշումների փոփոխություն
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն դասընթացի ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է անձի հույզերի կառավարման հմտությունները։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում է համապատասխան գիտելիքների տրամադրում և ամրապնդում դերային խաղերի միջոցով։
Եզրափակիչ փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համապատասխան արդյունքների վերլուծություն և արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական դասընթացի ավարտին շահառուն կճանաչի սեփական հույզերը, կսովորի ինքնատիրապետման և իր վարքի կառավարման մեխանիզմներ ինչպես նաև կոնֆիկտների լուծման ուղիներ։