12/06/2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում շարունակվում է շահառուների համար կազմակերպած վերասոցիալականացման ծրագրով նախատեսված հանդիպումների անցկացումը։
Այսօր՝ հունիսի 12-ին, վերասոցիալականացման ծրագրի հերթական 3-րդ հանդիպումը  նվիրված էր պրոբացիայի շահառուների իրավագիտակցության և պրոբացիայի ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը, որը նրանց համար վարել են Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետ Սարմեն Մաթևոսյանը։
Երևան քաղաքային մարմնի բաժնում հաշվառված թվով 10 շահառուներին ներկայացվել է  ՀՀ  քրեական, քաղաքացիական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Պրոբացիայի շահառուները հարց-պատասխանի միջոցով բանախոսներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, օրինակ` հնարավոր է արդյո՞ք վերահսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետությունից բացակայել և ի՞նչ պատասխանատվության այն կհանգեցնի կամ ամիսը երկու անգամ հաշվառման ներկայանալու անհնարինության դեպքում օրենքով սահմանված կարգով ի՞նչ հետևանքներ կառաջանա։
Հիշեցնենք, որ շահառուների համար 2019 թվականի մայիսի 29-ից մեկնարկած վերասոցիալականացման ծրագիրը ներառում է անձի հոգեբանական խնդիրներին, շահառուների իրավագիտակցության և պրոբացիայի ոլորտին առնչվող գիտելիքների  բարձրացմանն ուղղված 6 հանդիպում՝  http://probation.am/hy/news/15052019-0 ։