15/05/2019
ՀՀ  ԱՆ  պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ցուցումով ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի կողմից 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուների համար իրականացվելու է վերասոցիալականացման ծրագիր։

Վերասոցիալականացման ծրագիրը ներառում է 6 հանդիպում, որից 4 հանդիպումն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս 2 հանդիպումը՝ շահառուների իրավագիտակցության  և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը: 

Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։

Հանդիպում 1 - Կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպումը կկայանա 29.05.2019թ. ժամը 15.00-ից 17.00։

Հանդիպում 2 - Ագրեսիվություն՝ ագրեսիվության տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպումը կկայանա 05.06.2019թ. ժամը 15.00-ից 17.00։

Հանդիպում 3 - Իրավագիտակցության բարձրացում՝ ծանոթացում քաղաքացու իրավունքին և պարտականություններին։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպումը կկայանա 12.06.2019թ. ժամը 15.00-ից 17.00։

Հանդիպում 4 - Դեպրեսիա՝ տագնապ և դեպրեսիա հասկացություն, հաղթահարման եղանակները։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպումը կկայանա 19.06.2019թ. ժամը 15.00-ից 17.00։

Հանդիպում 5 - Իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից։ Հանդիպումը կկայանա 26.06.2019թ. ժամը 15.00-ից 17.00։

Հանդիպում 6 - Ծնողավարություն՝ երեխայի տարիքային ճգնաժամային փուլեր, ծնող-երեխա հարաբերություններ, առողջ հարաբերությունների հաստատում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:  Հանդիպումը կկայանա 03.07.2019թ. ժամը 15.00-ից 17.00։