Սխալի հաղորդագրություն

  • Notice: Trying to get property of non-object in medical_zymphonies_theme_breadcrumb() (line 26 of /var/www/probati/data/www/probation.am/sites/all/themes/medical_zymphonies_theme/template.php).
  • Notice: Trying to get property of non-object in medical_zymphonies_theme_breadcrumb() (line 30 of /var/www/probati/data/www/probation.am/sites/all/themes/medical_zymphonies_theme/template.php).
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սկսել է գործել 1992թ.-ից` Երևանում ԱՄՆ դեսպանատան բացմամբ: Իրականացնելով ԱՄՆ քաղաքականությունը` ԱՄՆ դեսպանությունն օժանդակում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը` մարդասիրական օգնության, տեխնիկական օժանդակության, կրթական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում են դեսպանության կազմում ներկայացված կառույցների կողմից: 
Եվրոպական Միությունը տնտեսական և քաղաքական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամ երկրների կողմից հիմնված կառույցների միջոցով: Եվրոպական ընտանիքի կենսակերպի անբաժանելի մասն են կազմում հետևյալ արժեքները. մարդու արժանապատվություն, ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ:
Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Իր գործունեության 50 տարիների ընթացքում կազմակերպությունը խորացրել և ընդլայնել է իր գործունեության ոլորտները ողջ մայրցամաքում։
Ավելի քան 20 տարի շահույթ չհետապնդող ասոցիացիայի կարգավիճակ ունեցող IRZ- ը երկրներին աջակցություն է ցուցաբերում իրավական պետական կառույցների և շուկայական տնտեսության զարգացման ոլորտում: IRZ- ն իր գործունեությունն իրականացնում է Դաշնային արդարադատության նախարարության և սպառողների պաշտպանության բյուջեով, ինչպես նաև պետական օժանդակությամբ, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարության՝ կոնկրետ նախագծեր իրականացնելու համար: 
ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին՝ որպես ՄԱԿ-ի վստահության գլխավոր հիմնադրամ՝ աջակցելու ողջ աշխարհում ժողովրդավարացման ջանքերին: Հիմնադրամը ֆինանսավորում է այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս հզորացնել քաղաքացիական հասարակությունը, խթանել մարդու իրավունքները և խրախուսել բոլոր խմբերի մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին: