Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Իր գործունեության 50 տարիների ընթացքում կազմակերպությունը խորացրել և ընդլայնել է իր գործունեության ոլորտները ողջ մայրցամաքում։