17/05/2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնում հաշվառված 4 շահառուները 2019 թվականի մայիսի 17-ին Եղեգնաձոր քաղաքում ներկա են գտնվել թատերական ներկայացմանը:
Մշակութային միջոցառմանը պրոբացիայի շահառուների ներկայությունն ապահովվել է Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության համապատասխան բաժնի հետ ստորագրված հուշագրի http://probation.am/hy/news/13052019 շրջանակներում՝ պրոբացիայի շահառուներին մշակութային ծրագրերում ընդգրկելու, մշակութային արժեքների նկատմամբ արժեհամակարգ ձևավորելու, հասարակության թատերասեր զանգվածի հետ շփումներ ստեղծելու նպատակով։

Ներկայացման վերջում քննարկումներ է տեղի ունեցել պրոբացիայի շահառուների հետ, կարծիքներ է փոխանակվել ներկայացման, դերասանական կազմի, բեմադրության, ռեժիսուրայի և այլ հարցերի վերաբերյալ: Պրոբացիայի շահառուներն իրենց գոհունակություն են հայտնել պրոբացիայի ծառայությանը նման հնարավորություն ընձեռնելու համար։