13/05/2019
2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի  միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։

Հուշագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային բաժնում հաշվառված պրոբացիայի շահառուները հնարավորություն կունենան ներգրավվելու մարզպետարանի ենթակայության ներքո գործող մշակութային և սպորտային հաստատությունների տարբեր խմբակներում, ինչպես նաև մասնակցելու Եղեգնաձորի մշակույթի տանը կազմակերպվող միջոցառումներին։