29/04/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնում երկու փորձագետ ներգրավելու համար

 

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ծրագրի նպատակն է սահմանված ժամկետում իրականացնել Ծառայությանը  հասցեագրված փաստաթղթերի գրանցման Էլեկտրոնային համակարգ մուտքագրման,  փաստաթղթաշրջանառության վարման և ըստ  տեսակների տարանջատման, հաշվառման աշխատանքներ։ Իրականացնել առցանց եղանակով ստացված գրությունների գրանցման, գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և´ բողոքների շարժի, և´ կատարման ընթացքի մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքներ։ Իրականացնել քաղաքացիների ընդունելության գործընթացը։
 

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝    
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև
6 (վեց) ամիս ժամկետով:
 
3․ Փորձագետի պարտականությունները՝
  • Ծառայությանը  հասցեագրված փաստաթղթերի գրանցման աշխատանքների իրականացում,
  • էլեկտրոնային համակարգ մուտքագրման,  փաստաթղթաշրջանառության վարման և ըստ  տեսակների տարանջատման, հաշվառման աշխատանքների իրականացում,
  • առցանց եղանակով ստացված գրությունների գրանցման աշխատանքների իրականացում,
  • գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների առաջարկությունների և բողոքների շարժի և կատարման ընթացքի մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքների իրականացում,
  • քաղաքացիների ընդունելության գործընթացի իրականացում։

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
 
     4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • հայերեն լեզվի տիրապետում,
  • ռուսերեն լեզվի ազատ տիրապետում,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

2024 թ. մայիսի 03-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. . 010-44-08-47

 
 
 7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
 
 
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 
9․ Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն: 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝  cadrer@probation.am:
 
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում ։
 
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը:
 
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն  հեռ. 010-44-08-47