03/02/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-28․1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1):

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-28․1-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-28․1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
 

  1. դիմում (առցանց),

  2. անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության  համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝պատճեններով),

  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,

  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,

  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 31-ից փետրվարի 06-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external--competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 10-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության պրոբացայի ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 12-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322816 (երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենանա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
 
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
 
«Սահմանադրություն» հոդվածներ՝ 1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.
 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,հոդվածներ՝6-8, 13, 23,  26-30, 42.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ` 14, 89-95, 101, 127-130,166, 172-176
 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185675

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք հոդվածներ` 3-12, 15, 25, 29-46, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138957

  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք հոդվածներ` 1-10, 20-22,
 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=194977   

 Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246:
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
 
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայք էջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից,  մասնավորապես
 

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
 
 

  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝https://cso.gov.am/storage/announcements/%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5
 

  • «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա,

https://cso.gov.am/storage/announcements/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%...
 

  • «Բարեվարքություն» կոմպետենցիա,

հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
 
 
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1, հեռախոսահամարներ՝ 015 400 225, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am):