Ավարտին է մոտենում 2019 թվականի մայիսի 29-ից պրոբացիայի շահառուների համար կազմակերպվող վերասոցիալականացման ծրագրով նախատեսված հանդիպումների անցկացումը http://probation.am/hy/news/15052019-0 ։
2019 թվականի հունիսի 26-ին անցկացված հերթական՝ 5-րդ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանմանը, Երևան քաղաքային մարմնի բաժնի գլխավոր մասնագետ Սարմեն Մաթևոսյանը շահառուներին ներկայացրել է դատվածությունը հանելու, հանցագործություն կատարելու ռեցեդիվի, շահառուների վերահսկողության հետ կապված իրավական կարգավորումները, ինչպես նաև ծանոթացրել է գործատուների մոտ աշխատանքի ընդունման ժամանակ աշխատանքային պայմանագիր կնքելու պարտադիր պայմանի և իրենց հասանելիք ամենամյա վճարովի արձակուրդից օգտվելու իրավունքները։
Հանդիպմանը ներկա Երևան քաղաքային մարմնի բաժնում հաշվառված թվով 9 շահառուներին հետաքրքրող հարցերից էր նաև համաներման օրենքի կիրառումը, հիվանդության պատճառով բուժումը արտերկրում շարունակելու մեկնելու հետ կապված հնարավորությունները։