03/07/2019
2019 թվականի հուլիսի 3-ին անցկացված եզրափակիչ՝ 6-րդ հանդիպումով, որի թեման էր «Ծնողավարություն՝ երեխայի տարիքային ճգնաժամային փուլեր, ծնող-երեխա հարաբերություններ, առողջ հարաբերությունների հաստատում», ավարտվեց պրոբացիայի շահառուների համար անցկացվող վերասոցիալականացման ծրագիրը։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի ցուցումով 2019 թվականի մայիսի 29-ից մեկնարկած վերասոցիալականացման ծրագիրը http://probation.am/hy/news/15052019-0 ուղղված էր անձի հոգեբանական խնդիրներին, շահառուների իրավագիտակցության և պրոբացիայի ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը։
Երևան քաղաքային մարմնի բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպված և անցկացված 6 հանդիպումներին մասնակցել են պրոբացիայի 50 շահառուները։