Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի հետ համագործակցության շրջանակում բաժնում հաշվառված թվով 12 շահառուներ մասնակցել են ճանաչողական մշակութային այցի։
Այցի ընթացքում շահառուներին ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը 20-րդ դարի սկզբին, Հայոց ցեղասպանության ընթացքը, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած ժամանակաշրջանների կարևոր իրադարձությունները։ Մասնակիցները ծանոթացան ցեղասպանությանը վերաբերող լուսանկարների, քարտեզների, զոհերի անձնական իրերի, արխիվային փաստաթղթերի և տարբեր երկրների արձագանքների հետ։
Թանգարանային շրջայցը հնարավորություն տվեց շահառուներին առավել խորությամբ ճանաչելու ազգային պատմությունը, արժևորելու պատմական հիշողության պահպանման կարևորությունը և ձևավորելու պատասխանատու վերաբերմունք ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ։
Միջոցառման իրականացումը միտված էր շահառուների մշակութային իրազեկվածության բարձրացմանը, առողջ և բովանդակալից ժամանցի խթանմանը, ինչպես նաև հանրային մշակութային կյանքին նրանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը։