ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 27.05.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

23/09/2019

2019  թվականի  սեպտեմբերի  21-ին  ՀՀ  պրոբացիայի  ծառայության  Սյունիքի  մարզային  մարմնի  աշխատակիցները  և  մարմնում հաշվառված  թվով  17  շահառուներ  իրենց  ընտանիքների անդամների հետ  միասին  վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում մասնակցել  են    Երկրապահ կամավորմերի միության (ԵՄԿ) Գորիսի  բաժանմունքի  շտաբի  վերաբացմանը, ինչպես նաև փառքի  սրահի, հուշատախտակի  և  հուշաղբյուրի  բացման  արարողությանը
Մանրամասն՝ այստեղ

20/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 6 պրոբացիայի շահառուներ այցելեցին «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ:
Մանրամասն՝ այստեղ

16/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 14-ին Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 7 շահառուները մասնակցեցին Վանաձոր քաղաքի ամենամյա 18-րդ «Մարզական փառատոն» միջոցառմանը
Մանրամասն՝ այստեղ

11/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 6 շահառուների այցելությունը «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան: 
Մանրամասն՝ այստեղ

06/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմինը Էջմիածնի «Մաչանենց» արվեստի տուն ճանաչողական էքսկուրսիա էր կազմակերպել մարմնում հաշվառված 8 շահառուների համար։ 
Մանրամասն՝ այստեղ

06/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 6-ին պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 4 / չորս/ շահառուներ` վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում մասնակցել են Գլաձորի համալսարանի հիմնադրման 735 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Մանրամասն՝ այստեղ

05/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմինը հերթական անգամ մարմնում հաշվառված շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին հնարավորություն էր ընձեռել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դիտելու Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպում։
Մանրամասն՝ այստեղ

04/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 4 շահառուների  այցելությունը Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
Մանրամասն՝ այստեղ

01/09/2019

2019 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային մարմինը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպել էր մարմնում հաշվառված 3 շահառուների այցելությունը Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի և նրանց մասնակցությունը կիրակնօրյա Սուրբ պատարագին: 
Մանրամասն՝ այստեղ

30/08/2019

2019 թվականի օգոստոսի 30-ին պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում ՀՀ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 12 շահառուներն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
Մանրամասն՝ այստեղ