ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 27.05.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

25/08/2019

2019 թվականի օգոստոսի  25-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները, մարմնում հաշվառված 7 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են Գյումրի քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին։
Մանրամասն՝ այստեղ

19/08/2019

2019 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմինը կազմակերպել էր մարմնում հաշվառված 5 շահառուների այցելությունը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Մանրամասն՝ այստեղ

17/08/2019

2019 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները, մարմնում հաշվառված Կապանի 12 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են Կապան քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին։
Մանրամասն՝ այստեղ

12/07/2019

2019 թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում հաշվառված թվով 5 պրոբացիայի շահառուներ, 1 անչափահաս շահառու ծնողի ուղեկցությամբ, մարզային բաժնի պետը և աշխատակիցները դիտել են «Վարազդատ» թատերական ներկայացումը։
Մանրամասն՝ այստեղ

12/07/2019

ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները ֆուտբոլային ընկերական հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցների հետ
Մանրամասն՝ այստեղ

11/07/2019

2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված 7 շահառուների մասնակցությամբ, ճանաչողական այցելություն են կատարել Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան։
Մանրամասն՝ այստեղ

08/07/2019

2019 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները և բաժնում հաշվառված 7 շահառուները Կապանի մշակույթի կենտրոնում ներկա են գտնվել Սահմանադրության օրվան նվիրված «Արմենիա» համույթի մենահամերգին:
Մանրամասն՝ այստեղ

09/07/2019

2019 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառման մեջ գտնվող և նոր հաշվառման վերցված 12 շահառուների համար կազմակերպվել էր վերասոցիալականացմանն ուղղված հանդիպում։
Մանրամասն՝ այստեղ

03/07/2019

2019 թվականի հուլիսի 3-ին անցկացված եզրափակիչ՝ 6-րդ հանդիպումով, որի թեման էր «Ծնողավարություն՝ երեխայի տարիքային ճգնաժամային փուլեր, ծնող-երեխա հարաբերություններ, առողջ հարաբերությունների հաստատում», ավարտվեց պրոբացիայի շահառուների համար անցկացվող վերասոցիալականացման ծրագիրը։
Մանրամասն՝ այստեղ

27/06/2019

2019 թվականի հունիսի 27-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժինը Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համատեղ, համագործակցության շրջանակներում բաժնում հաշվառված թվով 5 շահառուների մասնակցությամբ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի դահլիճում կազմակերպել էր հանդիպում։
Մանրամասն՝ այստեղ