ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 27.05.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

17/05/2019

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնում հաշվառված 4 շահառուները Եղեգնաձոր քաղաքում ներկա են գտնվել թատերական ներկայացմանը:
Մանրամասն՝ այստեղ

15/05/2019

ՀՀ  ԱՆ  պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ցուցումով ծառայության Երևանի քաղաքային մարմնի բաժնի կողմից 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուների համար իրականացվելու է վերասոցիալականացման ծրագիր։
Մանրամասն՝ այստեղ

14/05/2019

2019 թվականի մայիսի 14-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային բաժինը շահառուների վերասոցիալականացման և հասարակությանը վերաինտեգրմանն ուղղված աշխատանքների շրջանակներում բաժնում հաշվառված թվով 3 շահառուների ուղղորդել է Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն և զբաղվածության տարածքային կենտրոն:
Մանրամասն՝ այստեղ

10/05/2019

2019 թվականի մայիսի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպել էին բաժնում հաշվառված Մեղրի (4), Սիսիան (6)  և Գորիս (12) քաղաքների թվով 22 շահառուների մասնակցությունը մայիսյան եռատոնին։
Մանրամասն՝ այստեղ

29/04/2019

2019 թվականի ապրիլի 27-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված 17 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին։
Մանրամասն՝ այստեղ

08/04/2018

2019 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժնում հաշվառված թվով 8 շահառուները և նրանց ընտանիքի անդամները դիտել են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։ 
Մանրամասն՝ այստեղ

29/03/2019

2019 թվականի մարտի 29-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային բաժնի աշխատակիցները շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպել էին բաժնում հաշվառված թվով 11 շահառուների այցելությունը Խոր Վիրապի վանք:
Մանրամասն այստեղ

27/03/2019

2019 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված թվով 20 շահառուներ հնարավորություն են ունեցել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևելու ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը
Մանրամասն այստեղ

25/03/2018

2019 թվականի մարտի 23-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները, ծառայությունում հաշվառված թվով 43 շահառուները՝ ծառայության պետ Արսեն Նավասարդյանի գլխավորությամբ, ակտիվ մասնակցություն են ունեցել համապետական շաբաթօրյակին:
Մանրամասն՝ այստեղ

11/03/2019

2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված թվով 8 շահառուները և նրանց ընտանիքի անդամները ներկա են գտնվել կանանց տոնին նվիրված տոնական համերգին:
Մանրամասն այստեղ